Լեգենդար Չավին՝ հայկական գինու, Մեսսիի ու իր երազանքների մասին.news.am

NEWS.am-ի հարցազրույցը «Բարսելոնայի» լեգենդ Չավիի հետ:

Չավի, ի՞նչ շանսեր ունի Իսպանիայի հավաքականը Աշխարհի առաջնությունում ու ինչպե՞ս է այն խաղացել Պորտուգալիայի հավաքականի դեմ

Իսպանիան լավ հանդիպում է ունեցել։ Դա արտառոց հանդիպում չէր, բայց լավն էր։ Այո, մենք խաղացել ենք ուժեղ մրցակցի դեմ, քանի որ խոսքը Պորտուգալիայի մասին էր, որտեղ կան բազմաթիվ ու ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք էլ ենք ցույց տվել մեր ուժը։ Իհարկե, կարեւոր դեր են կատարել սխալները, իսկ առանց սխալների չկա ֆուտբոլ ու դա նորմալ է։ Սխալվել է նաեւ Դավիդ Դե Խեան։ Դե, դա իհարկե արտակարգ ֆուտբոլ է։ Կրիշտիանու Ռոնալդուն խելագար մակարդակ ունի, նա Պորտուգալիայի համար փոթորիկ է արել։ Իսպանիայի շանսերի կապակցությամբ՝ իսպանացիները կարող են հաղթել Աշխարհի առաջնությունը։ Անկասկած, դա շատ ուժեղ թիմ է , լավ կոլեկտիվ ու ամեն ինչ նրանց ձեռքերում է։

Որո՞նք են Աշխարհի առաջնությունը հիմնական ֆավորիտները

Բրազիլիան։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն։ Նրանք մի քիչ ավելի բարձր են, քան մնացածը։ Իսպանիան, բնականաբար, ու Արգենտինան, քանի որ նրանք Մեսսի ունեն։

Ի՞նչ եք մտադիր անել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

Մենք եւս մեկ տարվա պայմանագիր ունենք, ու ես մտադիր եմ խաղալ, իսկ հետո դառնալ մարզիչ։ Ես իմ պատկերացումներն ունեմ։ Ուզում եմ դրանք իրականացնել։ Այո, հնարավոր է, սկզբում ես մարզիչ կաշխատեմ Կատարում, բայց հետո ես կաշխատեմ Եվրոպայում։

Ո՞ր ֆուտբոլիստին կցանկանայիք տեսնել «Բարսելոնայում»։

Ես չէի ցանկանա որոշակի անուն տալ, դա սխալ կլիներ , բայց «Բարսան» շատ ուժեղ կազմ ունի։ Կա Մեսսի, կա Սուարես, կա Դեմբելե, կա Պաուլինյո ու կան այլ ֆուտբոլիստներ ։ Մեկ խաղացողի անուն տալը բարդ է, քանի որ «Բարսելոնան» ավելի ուժեղ դարձնելու համար պետք է ֆենոմենալ հատկանիշներ ունենալ։ Այո, այդպիսի ֆուտբոլիստներ կան, բայց ես անուններ չեմ տա։ Բայց ամեն դեպքում դրանք կլինեն արտառոց  անուններ, քանի որ «Բարսելոնան» հատուկ թիմ է, եզակի, ու որպեսզի այն ավելի ուժեղ դառնա, պետք է անհավանական մակարդակի  խաղացող լինելլ։

Ի՞նչ եք զգում, երբ դիտում եք «Բարսելոնայի» հանդիպումները

Այո, «Բարսան» իմ սրտի թիմն է։ Դա իմ թիմն է, իմ կյանքը։ Բայց արդեն վերջ, որպես ֆուտբոլիստ իմ կարիերան «Բարսայում» ավարտված է ու երբ ես դիտում եմ հանդիպումները, ես պարզապես ուզում եմ, որ նրանք հաղթեն։ Ես ուզում եմ, որ այն միշտ հաղթի, բոլոր հանդիպումներում, ու հիմա ես ոչ թե «Բարսելոնայի» խաղացող եմ, այլ նրանց երկրպագու։

«Բարսելոնայի» կազմում Ձեզ համար ո՞ր խաղերն են լավագույնները։

Դե իհարկե «Ռեալ»-ի հետ խաղը, որն ավարտվեց 5-0 հաշվով, բայց առաջինը, երեւի, կնշեի Լոնդոնում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը, իսկ երկրորդը Հռոմում էր, էլի «Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայում։ Ամբողջ թիմը հաղթեց այդ խաղը։ Դա թիմային լավագույն խաղն էր։

փել հաղթական գոլը։

-Ես նկատեցի, որ Ձեզ հայկական գինի հյուրասիրեցին. Ձեզ դուր եկա՞վ։

Օ, այո։ Շատ լավն էր ու համեղ։

P.S. Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որոնք աջակցեցին, որպեսզի այս հարցազրույցն իրականություն դառնա։

Վերա Մարտիրոսյան

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Comments (0)
Add Comment