Սոչիի առաջին փոխքաղաքապետ Անատոլի Ռիկովը հայտարարել է, որ «Աշխարհի առաջնություն 2018»-ին Սոչիում ավելի քան 620 տոննա պաղպաղակ կվաճառվի։
«Մեծածախ առևտրի մեր գործընկերները շուրջ 620 տոննա պաղպաղակ են գնել և պահեստավորել խանութներում։ Մեզ մոտ ամռանը շոգ է լինում, դրա համար էլ պաղպաղակը բոլորին էլ դուր կգա»,- նշել է փոխքաղաքապետը։
Նա ընդգծել է, որ Սոչին նախևառաջ առողջարանային քաղաք է, որը մեծ թվով հյուրերի է սպասում, այդ պատճառով էլ Աշխարհի առաջնության անցկացման համար պատրաստվել է ավելի քան 3 հազար տոննա գարեջուր և ավելի քան հազար տոննա զովացուցիչ ըմպելիք։
Public.am