Ռուսաստանաբնակ հայ երգչուհին ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը. լուսանկարներ

Երգի պետական թատրոնում երիտասարդ երգչուհի Լիլիթ Մռավյանը ներկայացրեց իր առաջին՝ «Օրագիր», ձայնասկավառակը: Ռուսաստանաբնակ երգչուհու ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնք ամփոփում են նրա երաժշտական գործունեության առաջին փուլը։

Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից և առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014-ին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահում, «Armenian Music Awards» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ՝ կատարելով ֆրանսահայ մեծանուն երգչուհի Ռոզի Արմենի «Հինգալա» երգը: Լիլիթ Մռավյանի ստեղծագործական ակտիվ գործունեության մեկնարկը եղել է 2014-ին։ Նույն թվականին նա մասնակցել է «Окно в Европу» (ք. Մոսկվա), «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», իսկ արդեն 2015-ին՝ «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», 2016-ին՝ «Звездопад талантов», «Ярославская мозаика», 2017-ին` «Берега надежды», 2018-ին՝ «Шоумир«, «Золотая нота«, «Международная ОЛИМПИАДА искусств« և այլ միջազգային մրցույթների՝ զբաղեցրել է ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել «Գրան պրիի»:

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Լիլի Գրիգորյան), նաև շոուբիզնեսյան հայ աստղերի հետ՝ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում: Լիլիթ Մռավյանի առաջին «Լիլի» տեսահոլովակը (Ռեժիսոր՝ Օլեգ Տարովկով, խոսքերի և երաժշտություն՝Արտեմ Վալտեր) նկարահանվել է 2015թ. Մոսկվայում, 2016-ին՝ «Տիեզերական արագություններ» տեսահոլովակը (Ռեժիսոր՝ Օլեգ Տարովկով, խոսք և երաժշտություն՝ Արտեմ Վալտեր) և ահա նույն թվականին արդեն Հայաստանում նկարահանվել է «Բարի լույս» (ռեժիսոր՝ Հրաչյա Մեսրոպյան, խոսք և երաժշտություն՝ Արտեմ Վալտեր) տեսահոլովակը:

2017 թվականից Լիլիթ Մռավյանը «ATV» և «ARMENIA EUROP» հեռուստաընկերություններով յուրաքանչյուր կիրակի եթեր հեռարձակվող «ՀԱՅԵԼՈՒԿ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագծի հաղորդավարուհին է: Նախագծի մասնակիցներն են հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներ և պատանիներ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում, որոնց մասին հայրենիքում գրեթե տեղյակ չեն: Լիլիթը նաև նշեց, որ մի շարք երաժշտական գործիքներ է նվագում և չի բացառվում, որ հաջորդ ձայնասկավառկում նա հանդես գա ոչ միայն որպես երգչուհի, այլ նաև երաժշտական գործիքի կատարող: Ձայնասկավառակի շնորհանդեսին հաջորդեց համերգային երեկոն, որի ժամանակ հնչեցին ձայնասկավառակում ներառված երգերը:

Public.am

Comments (0)
Add Comment