Պետդուման ռուսներին կոչ է արել օտարերկրացիների հետ սեքսով չզբաղվել

Պետդումայի  ընտանիքի, կանանց  և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Տամառա  Պլենտնյովան կոչ է արել ռուսներին ինտիմ հարաբերությունների մեջ չմտնել արտասահմանցիների հետ, որոնք եկել են ՌԴ՝ մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

«Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում պատգամավորը հայտարարել է, որ իրենց հայրենակիցների նման վարքը հանգեցնում է ոչ լիարժեք ընտանիքներում երեխաների ծնունդի և հիշեցրել է «Օլիմպիադ-80»-ի փորձը, որը, ըստ նրա, հանգեցրել է երկրում միայնակ մայրերի քանակի ավելացմանը:

Public.am

Comments (0)
Add Comment