Քեմբրիջի դուքսը երեխաների հետ միասին Տետբերիում էին, որտեղ «Beaufort Polo Club» ակումբում անցկացվեց բարեգործական պոլո մրցաշար՝ որին մասնակցում էր արքայազն Ուիլյամը: Սակայն, նա չկարողացավ հետևել խաղի ամբողջ ընթացքին: Պապարացիների ուշադրության կենտրոնում են եղել արքայազն Ջորջը և արքայադուստր Շառլոտը:
Պետք է նշել, որ Քեյթ Միդլթոնը նույնպես չկարողացավ մինչև վերջ նայել խաղը, նրան շեղում էին երեխաները , որոնց, իհարկե ավելի հետաքրքրում էր վազել միմյանց հետևից:
Ի դեպ, Ջորջն ու Շառլոտը միասին տեսել են Սավաննա Ֆիլիպսին:
Ինչ վերաբերվում է Քեյթին, նա դեռ արձակուրդում է գտնվում, նրա աշխատանքային ժամանակացույցում դեռ նոր ժամկետներ չկան:
Public.am