«Միսս Հայաստան 2017» Լիլի Սարգսյանին, վերջերս հաճախ էին լրատվամիջոցներն անդրադառնում:
Նախ համացանցում քննարկման թեմա դարձավ «Միսս Հայաստան 2017» մրցանակաբաշխության ժամանակ Լիլիի ելույթը:
Այնուհետև հայտարարվեց, որ թագը Լիլիից վերցրել են: Սակայն որոշ ժամանակ անց Լիլին հայտարարեց, որ թագն իր մոտ է: Մի խոսքով…
Այնուհետև Լիլին ծիծաղի առարկա դարձավ Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման ժամանակ:
Ես այն մարդկանցից էի, ով մտածում էր, որ լրատվամիջոցներն անիմաստ մարդուն ծաղրանքի են ենթարկում՝ դիտումներ հավաքելու համար: Դրա համար կարծում էի, որ Լիլին պետք է փոխի իր անվան շուրջ կառուցված կարծրատիպը, այն, որ նա գրագետ չէ ու նորմալ հարցազրույց չի կարողանում տալ: Դրա համար ֆեյսբուքով նրան ընկերանալու հայտ ուղարկեցի՝ փորձելով պայմանավորվել հարցազրույցի համար: Հայտս ընդունեց, սակայն նամակս այդպես էլ անպատասխան թողեց:
Փորձեցի ծանոթի միջոցով կապվել նրա հետ: Փոխանցեցին նրա հեռախոսահամարը: Զանգահարեցի:
Խնդրեցի, որ հարցազրույցի համար պայմանավորվենք և հարցրեցի՝ երբ և ինչպես է նրան հարմար:
«Ես չեմ կարող ասել, պետք է խոսեմ իմ անձնակազմի հետ, նոր ասեմ»,-պատասխանեց Լիլին:
Ես նրան խնդրեցի, որ մեկ շաբաթվա ընթացքում ցանկացած դեպքում մի պատասխան տա: Սակայն արդեն մոտ մեկ ամիս է անցել, բայց Լիլիից այդպես էլ պատասխան չստացանք: Եվ միանգամից սկսում ես մտածել, որ «գեղեցկուհին» ինքնահաստատման խնդիր ու ցածր ինքնագնահատական ունի, նույնիսկ տարրական կուլտուրա չունի հարցին պատասխանելու:
Հ.Գ Իսկ գուցե Լիլին լրատվաֆոբիա՞ ունի…