Գալկինը հիշել է, թե ինչպես է ոսկե ձկնիկ բռնել

Ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինն ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և երկրապագուների հետ կիսվել  իր մանկության հիշողություններով:

«Որքան հիասքանչ է` ծովն ու մանկությունը: Ես դեռ հիշում եմ, թե ինչպես էի չորս տարեկանում ծովում սուզվել:Երբ ջրի տակ աչքերս բացեցի և տեսա մի ձուկ, ինձ համար փոքրիկ ձուկն ուղղակի դարձավ՝ ամենաիսկական ոսկե ձկնիկ:

Մեր երեխաները՝ մեզ հնարավորություն են տալիս նայելու մեր մանկության գեղեցիկ աշխարհին՝ իր շքեղությամբ ու ներդաշնակությամբ»,- լուսանկարին կից գրել է Գալկինը:

Public.am

Comments (0)
Add Comment