Աշխարհի առաջնության անհատական մրցանակները

Հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկելու է աշխարհի 2018 թ. առաջնությունը:  FIFA-ի պաշտոնական կայքը ցուցադրել է, թե ինչ տեսք ունեն «Լավագույն ռմբարկուի», «Լավագույն ֆուտբոլիստի» և «Լավագույն դարպասապահի» մրցանակները, որոնք հանձնվելու են մրցաշարի ավարտին:

Հիշեցնենք, որ նախորդ աշխարհի առաջնությանը Լեո Մեսին դարձել էր լավագույն ֆուտբոլիստ, Մանուել Նոյերը՝ լավագույն դարպասապահ, իսկ Խամես Ռոդրիգեսը՝ լավագույն ռմբարկու:

Public.am

Comments (0)
Add Comment