Ավստրիական հավաքից և 2 ընկերական հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է մեր ընտրանու ներուժի, խնդիրների և Ազգերի լիգայում նպատակների մասին:
«Թիմն ինձ համար 70 տոկոսով նոր էր։ Անձամբ շատերի հետ ծանոթ չէի։ Բայց ֆուտբոլիստը պետք է անմիջապես մասնակցի քո մարզումներին, որպեսզի պատկերացում ունենաս՝ ինչպես է կատարում քո առաջադրանքները»,- նշել է մարզիչը, հավելելով, որ 30–31 ֆուտբոլիստ էի նախատեսել։ Տա Աստված, որ սեպտեմբերին բոլորը պատրաստ լինեն։ Բոլոր դիրքերում մրցակցություն ունենք։ Մեր միակ խնդիրը դարպասապահի հարցն է, հույս ունեմ, որ Գոռ Մանուկյանը շուտ կապաքնինվի: Այվազովը մեզ դրական պատասխան է տվել, բայց քննությունների պատճառով չի կարողացել միանալ: Դեռ հույս ունենք, որ Յուչենկոն էլ համաձայնություն կտա:
«Մենք պետք է առավելագույնի հասնենք Ազգերի լիգայում։ Լինելու է 8 խաղ, բոլորն էլ մեզ համար լինելու են եզրափակիչ։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար։ Այլ արդյունք մեզ չի գոհացնի: Դա այն մրցաշարն է, որտեղ մեկ ոչ-ոքին կարող է խնդիրների առաջ կանգնեցնել»,– ասել է Վարդան Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: