Աղջիկներին համախմբել էր ամենադեղին «party»-ն. լուսանկարներ

Հունիսի 6-ին «The corner» սրաճարանում տեղի ունեցավ բլոգեր Մանե Հարությունյանի նախաձեռնած «Yellow party»-ն, որին հրավիրված էին ճանաչված ու սիրված հաղարդավարներ, երգչուհիներ, լրագրողներ, վառ ու պոզիտիվ միջոցառումների սիրահար ֆեյսբուքյան օգտատերեր: Միջոցառման դրես-կոդը՝ դեղին էր:
Մանե Հարությունյանի խոսքով՝ շատ գովելի է, որ մասնակիցները փորձել են պահպանել դրես-կոդը և ներկայացել դեղին գույնի աքսեսուարներով, հագուստով և այլն:
«Շատ ուրախ եմ, որ առաջարկ ստացա «The corner» սրճարանում կազմակերպելու միջոցառում, քանի որ այս վայրը ինքս շատ սիրում եմ։ Այն տարբերվում է իր գույներով, բազմազան միլքշեյքերով և, արդեն իսկ, հետաքրքիր երեկոներով։ Որոշեցի ստեղծել ամառային, գունեղ , թարմ օր, որտեղ կլինեն միայն աղջիկներ, խմիչք, սուշի և լավ երաժշտություն։ Եվ, քանի որ դեղին գույնն այս տարի ինձ շատ մոտիվացնում է, որոշեցի պահպանել տրամադրությունս և այն փոխանցել նաև աղջիկներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, հատկապես օրվա հովանավորներին ( New Tao, Iness nail, LiliJey, Kiko milano, Elegant shop, Petoor, Lab17, Sona Studio, Kino Moskva, Ijevan, Parjak, Mea Natura, Boost, Ami shoes)»,- Public.am-ի հետ զրույցում ասաց Մանե Հարությունյանը:
 Բլոգերն անդրադարձավ նաև նորություններին.
«Նորությունն այն է, որ արդեն միջոցառումները լուսաբանում եմ խոսափողով, այսինքն տեսնյութերը «ManeHblog»-ում այսուհետ կլինեն իմ մասնակցությամբ։ Բացի այդ, կշարունակեմ կազմակերպել տարբեր միջոցառումներ: Պտրաստվում եմ հարսանիքիս. երևի թե աշխատանքային փոքր ընդմիջում կլինի, չնայած իմ պարագայում չեմ պատկերացնում(ժպտում է)»,- նշեց Մանեն:
Չնայած երգչուհի Մաշա Մնջոյանը չի սիուրմ դեղին գույնը և իր առօրյայում այն գրեթե չի կիրառում, սակայն, չխախտելով միջոցառման կանոնները, նա ևս ներկայացել էր դեղին տաբատով և աքսեսուարներով։
«Մանեին շատ եմ սիրում և ողջունում եմ, որ այսպիսի կրեատիվ բաներ է մտածում: Հայաստանում ամեն ինչ շատ ստանդարտ է կազմակերպվում, դրա համար էլ մեր կայնքում գույները պակասում են: Տարօրինակ է, բայց բոլորս փորձել ենք թրենդի մեջ լինել: Նման party-ների շատ չեմ կարող մասնակցել զուտ զբաղվածությանս պատճառով, բայց Մանեին, իհարկե, չէի կարող մերժել: Դեղին առհասարակ շատ չեմ օգտագործում, հազիվ մի բան գտա համադրելու»,- ասաց երգչուհին:

 

Տեսանյութը՝ շուտով:

 

 

 

Comments (0)
Add Comment