Public.am-ը թղթակցի հետ զրուցել է «Ոսկե Մկրատ» միջազգային մրցույթի գավաթակիր, վարսահարդար-դիզայներ Լիդա Պետրոսյանի հետ:
-Մազերի խնամքի համար ի՞նչ խորհուրդներ կտաք:
Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի հերթափոխություն է կատարվում:Յուրաքանչյուրի մոտ 2-3 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են:Շատ տարածված է մազաթափությունը, և ամենատարածված պատճառը սթրեսային իրավիճակն է, և մազաթափությունը կարող է ի հայտ գալ ծանր սթրեսից ամիսներ անց : Շատ դեպքերում սննդակարգը կարող է ազդել մազաթափության վրա, առավել ևս նիհարելու համար նախատեսված սննդակարգը: Առողջ փարթամ մազեր ունենալու համար պետք է հետևել սննդակարգին, ուտել շատ բանջարեղեն, սպիտակուցներ…Անհրաժեշտ է հաճախ կտրել մազերը , թարմացնել և վերացնել հիվանդ մազերի վերջույթները:Ճիշտ չէ նաև ամեն օր մազերի լվանալը:Շաբաթը 2-3 անգամը բավական է՝ ավելի փայլուն և հարթ մազեր ունենալու համար: Լվանալուց մազերն անհրաժեշտ է սանրել լայն ատամներ ունեցող սանրով: Կարևոր պայման է նաև շամպունի ընտրությունը: Այն ընտրելիս հաշվի պետք է առնել մազը ներկված է, թե՝ ոչ: Որովհետև ներկված մազերի համար նախատեսվածները ավելի հարուստ են վիտամիններով:Եթե մազերը չեն թեփոտվում, հակաթեփային շամպուններ չի կարելի օգտագործել, կարող է շամպունը հակառակ ազդեցություն ունենալ:Եվ ի վերջո շամպուն գնելիս անհրաժեշտ է ստուգել պահպանման ժամկետը…մի խորհուրդ էլ՝ աշխատեք խուսափել մազերի ձիգ կապելուց՝ բացասական ազդեցություն է ունենում մաշկի և մազարարմատի համար: Աշխատեք մերսել գլխամաշկը, այն նպաստում է արյան շրջանառության բարելավմանը և աևագացնում մազերի աճը:
Նշենք, որ Լիդա Պետրոսյանի խորհուրհուրդներին հետևողական են շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ, որոնք առողջ և օրիգինալ սանրվածքներով այսօր ներկայանում են հանրությանը։
Դիանա Գրիգորյան
Public.am