Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ հայտարարեց, որ լքում է «արքայական» ակումբի ղեկը: Զիդանի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականը:
Ֆրանսիացի մասնագետը պատմություն է կերտել «Ռեալի» հետ մի քանի օր առաջ՝ դառնալով Չեմպիոնների լիգայի պատմության միակ թիմը, որը հաղթում է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը 3-րդ տարի անընդմեջ:
Միաժամանակ Զիդանի սաները 2017/18 մրցաշրջանում անհաջող են ելույթ ունեցել Իսպանիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում:
Public.am