Մեգան Մարքլը և արքայազն Հարրին վերադարձրել են հարսանեկան նվերները

Մինչ մայիսի 19-ին Վինձորյան ամրոցում տեղի  ունեցած հարսանեկան արարողությունը, Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց հյուրերին խնդրել էին նվիրել արտասովոր նվերներ: Նրանք ասել էին, որ իրենց համար լավագույն նվերը կլինի բարեգործական հիմնադրամներից մեկին կամավոր նվիրատվություն անելը: Զույգը ընտրել էր յոթ կազմակերպություն: Դրանց թվում էին նախագծեր, որոնք կապված էին սպորտի, կանանց հնարավորությունների և իրավունքների ընդլայման, շրջակա միջավայրի պահպանման, անտունների, զինված ուժերի և ՄԻԱՎ-ի հետ:

Նվիրատուներից են եղել Դոնալդ և Մելանյա Թրամփները: Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը հրավիրված չեն եղել հարսանիքին, նրանք նվիրատվություն էին արել նշված կազմակերպություններից մեկին:

Ոչ բոլոր հյուրերն էին հետևել նրանց ցանկությություններին, ուստի Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ստացան այլ նվերներ:Սասեքսի դուքսը և դքսուհին դրանք վերադարձրել են: Նվիրված ընդհանուր գումարը կազմել է 7մլն ֆունտ ստեռլինգ:

Public.am

Comments (0)
Add Comment