Ու՞ր է անհետացել Մելանյա Թրամփը

Արևմտյան լրատվամիջոցները լրջորեն մտահոգված են, որ ավելի քան երկու շաբաթ է ինչ Մելանյա Թրմափը հանրության մեջ չի հայտնվել: Վերջին անգամ նրան տեսել են մայիսի 10-ին, երբ նա Դոնալդ Թրամփի հետ միասին մասնակցել էր ԱՄՆ-ում զինծառայողների մայրերի և ամուսինների օրվան նվիրված երախտագիտության տոնին: Չորս օր անց Սպիտակ տունը անսպասելի հայտարարություն է տարածել, որ ԱՄՆ առաջին տիկնոջը վիրահատել են: Մեկ շաբաթ առաջ նրան դուրս են գրել հիվանդանոցից, սակայն մինչ օրս նրան ոչ ոք չի տեսել: Նախագահ Թրամփը պատասխանել է լրագրողների՝ իր կնոջ վիճակի մասին հարցին, ասելով, որ նա իրեն լավ է զգում:

«Նրա մոտ ամեն ինչ լավ է: Նա նայում է մեզ, նա հիմա այստեղ է»,- Դոնալդ Թրամփը տարօրինակ հայտարարություններ է արել:

 

 

Մելանյա Թրամփի քարտուղար՝ Ստեֆանի Գրիշամի խոսքով, նա իրեն հրաշալի է զգում: Նա մասնակցում է որոշ հանդիպումների իր աշխատակիցների հետ, որպեսզի պլանավորի առաջիկա միջոցառումները:

Թե երբ Մելանյա Թրամփը կվերադառնա հանրության մեջ և երբ է պլանավորված միջոցառումներ Ստեֆանին չի նշել:

 

 Public.am

Comments (0)
Add Comment