Այսօր հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», որն ունի հրաշալի խորհուրդ՝ այն առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Շրջանավարտները հրաժեշտ են տալիս կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում որպես անհատ, որպես մարդ, որպես մասնագետ ու որպես քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլեր անելու կարևորագույն փուլը։ Սա առանձնակի տոն է նաև ուսուցիչների համար. նրանց շնորհիվ է կյանք մտնում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ, որը կերտելու է մեր վաղվա օրը, հզոր ու պաշտպանված Հայաստանի ապագան:
Այսօր հուշերի, խոստովանությունների, հրաժեշտի ու լավագույն մաղթանքների օր է:
Շրջանավարտներին շնորհավորելիս միշտ էլ բարեմաղթանքների «մեխը» լինում է հենց նոր կյանք մտնելը: Կյանք, որը լրջորեն տարբերվում է դպրոցակական կյանքից:
Public.am-ը շնրհավորում է բոլոր շրջանավարտներին՝ ցանկանալով նրանց ուժ, եռանդ, ջանասիրություն, հաստատակամություն, բաղձալիին հասնելու կատարյալ և հպարտ ձգտում:
Public.am