Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մտադիր է ամուսնանալ միանգամից երկու կնոջ հետ, վստահեցնում է բրազիլական «O Dia» պարբերականը:
Բրազիլիայում բազմակնությունն արգելված է, ուստի հարսանիքը կկայանա ԱՄՆ-ում:
Ռոնալդինյոն կամուսնանա Պրիսցիլա Կոելիոյի և Բեատրիս Սոուզայի հետ, իսկ արարողությունը կկայանա օգոստոսին՝ Սանտա-Մոնիկայում, որտեղ նրանք միասին ապրում են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդինյոյի սիրելիները միմյանց հետ մտերիմ հարաբերություններ ունեն, իսկ ֆուտբոլի նախկին աստղն էլ, իր հերթին, կփորձի չնեղացնել աղջիկներին և նրանց միանման նվերներ կմատուցի:
Public.am