Ամեն օր Public.am-ը կներկայացնի համեղ, հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակները:
Խմորի համար՝
ձու — 2 հատ
ջուր — 2 ճ/գ
բուսայուղ — 1 թ/գ
ալյուր — 14-16 ճ/գ
Միջուկի համար՝
պանիր սուլուգունի — 0,5 կգ
կարագ — 200 գր
Պատրաստման եղանակ
- Ալյուրը լցնում ենք տարայի մեջ, փոքրիկ փոսիկ ենք բացում, ավելացնում ենք ձուն, 2 ճ/գ ջուրը, 1 պտղունց աղն ու 1 թ/գ ձիթայուղը։ Խմորը խառնում ենք ձեռքերով, կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու ձևավորում ենք խմորագունդ։
- Խմորը հունցում ենք՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։ Պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր։
- Ստացված խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 20-30 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
- Քանի դեռ խմորը հանգստանում է, պանիրն անցկացնում ենք քերիչով։
- Խմորագունդը բաժանում ենք 8 հավասար խմորագնդիկների։
- Բացում ենք բարակ ու շատ նուրբ խմորաշերտեր։
- Կարագը հալեցնում ենք, 3-4 ճ/գ կարագն ավելացնում ենք պանրին ու խառնում ենք։
- Ձևամանը (26-28 սմ տրամագծով) կարագապատում ենք։ Դնում ենք առաջին խմորաշերտն ու պատում ենք հալեցրած կարագով։
- Երկրորդ շերտը դնում ենք եռացրած ջրի մեջ՝ զգուշորեն ալիքաձև շարժումներ անելով։
- Խմորը ջրի մեջ եռալուց հետո գդալի ու քամիչի օգնությամբ դուրս ենք բերում ջրից ու դնում սառը ջրով լի կաթսայի մեջ։
- Մի քանի րոպե թողնելուց հետո խմորաշերտը հանում ենք ջրից, դնում ենք ձևամանի մեջ ու կրկին պատում ենք կարագով։
- Նույն ձևով պատրաստում ենք նաև 3-րդ և 4-րդ շերտերը։ 4-րդ շերտի վրա լցնում ենք քերած պանիրն ու հավասարապես տարածում։
- 5-րդ, 6-րդ և 7-րդ շերտերը եփում ենք ջեռոցում, և պատրաստ լինելուց հետո սառեցնում ու դնում ենք ձևամանի մեջ՝ բոլոր շերտերը կարագապատելով։
- Կարկանդակի վերին շերտը ծածկում ենք 8-րդ խմորաշերտով ու եփում 30-40 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Աչման նուրբ խմորով ու հալած պանրով համեղ կարկանդակ է, ախորժալի ու հագեցնող։
Public.am