Ի՞նչ է սիրում անել ազատ ժամանակ Քեյթ Միդդլթոնը

36-ամյա Քեյթ Միդդլթոնն  ամուսնու՝ արքայազն Ուիլյամի  հետ միասին  ունեն երեք երեխա:  Իհարկե, Քեմբրիջի դքսուհին ունի դայակ, ով օգնում է նրանն խնամել երեխաներին, բայց Քեյթը կարողանում է կատարել իր մայրական պարտականությունները: Հանրությանը մշտապես երևալու պատճառով դքսուհին չի կարողանում երեխաներին այնքան ժամանակ հատկացնել, որքան ցանկանում է:  Այդ պատճառով էլ նա կարևորում է իր երեխաների  հետ անցկացրած ժամանակը:

 

«Երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելն ընտանիքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Որպես մայր՝ ես շատ եմ սիրում, օրինակ խաղալ դրսում երեխաների հետ»,- «Երեխաների հոսպիսների շաբաթ» բարեգործական միջոցառման ժամանակ ասել է Քեյթը;

Միջոցառումն այս տարի  կրում էր «Կյանքը կարճ է» խորագիրը:Նշենք, որ  Քեյթը  2012 թվականից «East Anglia’s Children’s Hospices« կենտրոնի հովանավորն է:

Վերջին անգամ հանրության մեջ արքայական  ընտանիքին տեսել են մայիսի 19-ին Վինձորյան ամրոցում՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողության ժամանակ: 

Public.am

 

 

Comments (0)
Add Comment