Ռուսաստանի հայերի միությունը արձագանքել է ֆրանսիական համայնքի կոչին՝ մասնակցելու մայիսի 26-ին «Արի պարի քոչարի»( Ari pari qochari) համահայկական ֆլեշմոբին:
Մայսիի 26-ին Ռուսաստանի հայերի միությունը «Հայկական մշակույթի օրեր» միջոցառման շրջանակներում Պիոներների պալատի մեծ համերգասրահում կանցկացնի «Արի պարի քոչարի»( Ari pari qochari) համահայկական ֆլեշմոբ:
Մանկական և երիտասարդական խմբերի կողմից «Քոչարի» հավքական պարը կեզրափակի ««Հայկական մշակույթի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է «Իմ տուն-Մոսկվա» մանկական փառատոնի շրջանակներում: Փառատոնն անցկացվում է Մոսկվայի կառավարության կողմից ՝ ազգային հասարակական միավորումների հետ համատեղ:
Փառատոնի մեկնարկը՝ 16:00-ին:
Մայիսի 26-ին «Քոչարի» հայկական ժողովրդական պարը պարելու կոչով ամբողջ աշխարհի հայերին դիմեց ֆրանսիական Գրենոբոլ քաղաքի հայկական համայքը: Գաղափարին աջակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ֆլեշմոբը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Հիշեցնենք, որ «Քոչարին» հայկական այն հնագույն պարն է, որը 1945 թվականի մայիսին Ռայխստագի պատի մոտ պարեցին 89-րդ դիվիզիայի զինվորները:
Համահայկական ֆլեշմոբի նպատակը՝ աշխարհի հայերի միավորումն է:
Public.am