Նեյմարը որոշել է մնալ ՊՍԺ-ում

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը որոշել է մնալ ֆրանսիական ՊՍԺ-ում։

AS-ի համաձայն՝ 26-ամյա բրազիլացին նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Թոմաս Տուխելի նշանակումից հետո։ Նեյմարը հետաքրքրված է գերմանացի մասնագետի հետ աշխատանքով։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը ՊՍԺ-ում փոխարինել է իսպանացի Ունաի Էմերիին: Գերմանացի մասնագետի նախորդ ակումբը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որը նա գլխավորել է 2015-2017-ը: Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 30 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Public.am

Comments (0)
Add Comment