Հայտնի երգիչ Սուպեր Սաքոն հրավիրել է բոլոր երաժշտասերներին մասնակցելու ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանի երևանյան մենահամերգին, որը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համացանցում տարածվել է Սուպեր Սաքոյի և Բալյանի մասնակցությամբ ուրախ տեսանյութ, որում արտիստը նշում է. «Սիրելի ժողովուրդ, հունիսի 15-ին ես, Հարութ Բալյանը, Sammy Flash-ը սպասում ենք ձեզ համալիրում»:
Նշենք, որ համերգային երեկոյին Բալյանը ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաև բազմաթիվ նոր երգեր: Բալյանի համերգի հատուկ հյուրերը կլինեն արտիստի լավ ընկերներ Սուպեր Սաքոն և DJ Sammy Flash-ը: Բոլոր ելույթները կուղորդվեն շքեղ լուսային շոուով և կենդանի նվագակցությամբ: Հավելենք, որ համերգի կազմակերպիչներն են YEGHOYAN Production-ը և HB productions-ը:
Public.am