Օրերս ՀՄԸՄ-ՀԱՍԿ Շավարշ Քրիսյան մասնաճյուղի սկաուտական հատվածն արշավ է իրականացրեց դեպի Թալինի Կաթողիկե եկեղեցի:
Արշավի հաջորդ կետը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող գյուղն էր….
սկաուտները այցելեցին Թաթուլ Կրպեյանի տուն — թանգարան, հարազատների ներկայացմամբ ծանոթացան հերոսի կյանքի պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև Արցախյան շարժման մի շարք մանրամասնություններին:
Մասնաճյուղի սկաուտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հերոսի շիրիմի մոտ:
Արշավի եզրափակիչ մասում, հաշվի չառնելով եղանակի անբարենպաստությունը, սկաուտները բարձրացան Արտին լեռ, որտեղից երևում էր Կարս քաղաքը… Թրջված, բայց մեծ ոգևորությամբ ու հիշողություններով սկաուտները վերադարձան, սպասելով հաջորդ արշավին….
Մանրամասները՝ տեսանյութում:
Public.am