«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2017/18թթ. մրցաշրջանի արդյունքներով արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:
Իսպանիայի ավարտված առաջնությունում 30-ամյա Մեսին 36 խաղում խփեց 34 գոլ և հավաքեց 68 միավոր: Նա 4 միավոր գերազանցեց անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, որը Պրեմյեր լիգայի 36 խաղերում դարձել է 32 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը խփել է 30 գոլ (37 խաղում):
Լիոնել Մեսին մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է 5-րդ անգամ:
Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մեկ գոլը գնահատվում է 2 բալով: Միավորների հաշվարկը կատարվում է ըստ ազգային առաջնությունների վարկանիշի:
Մրցաշրջան-2017/18-ի «Ոսկե խաղակոշիկ»
1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») — 34 գոլ (68 միավոր)
2. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 32 (64)
3. Հարի Քեյն («Տոտենհեմ») — 30 (60)
4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») — 29 (58)
5. Չիրո Իմոբիլե («Լացիո») — 29 (58)
6. Մաուրո Իկարդի («Ինտեր») — 29 (58)
7. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) — 28 (56)
8. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») — 26 (52)
9. Ժոնաս («Բենֆիկա») — 34 (51)
10. Լուիս Սուարես («Բարսելոնա») — 25 (50)
Public.am