Ինիեստայի և կատալոնական ակումբի գեղեցիկ հրաժեշտը. լուսանկարներ/տեսանյութ

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Ռեալ Սոսիեդադին»:

«Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով: Խաղը Անդրես Ինիեստայի վերջին հանդիպումն էր հարազատ թիմում: Հանդիպման 82-րդ րոպեին Անդրես Ինիեստային փոխարինեց Պակո Ալկասերը:

Ամբողջ «Կամպ Նոուն» հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց լեգենդար իսպանացուն: Ինիեստան կատալոնացիների մարզաշապիկով հանդես է գալիս 2002 թվականից: Հանդիպման վերջում երկրպագուները և ակումբի ներկայացուցիչները հատուկ արարողությամբ ճանապարհեցին լեգենդին:

«Ռեալ Սոսիեդադի» դարպասը գրավել է Ֆիլիպե Կոուտինյոն: Այսպիսով «Բարսելոնան» 93 միավոր վաստակեց և հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Comments (0)
Add Comment