Նախօրեին, Վինձորյան ամրոցում մեծ շուքով տեղի ունեցավ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը: Հարսանիքը և ընդունելությունը տեղի ունեցավ 1000 հոգու համար Սուրբ Գեորգի մատուռում, նորապսակները մի փոքր հանգստանալուց հետո գնացին հարսանեկան երկույթին, որը կազմակերպել էր փեսայի հայրը՝ արքայազն Չարլզը:
Փակ երեկույթին արքայազն Հարին և նրա կինը գնացել էին կապույտ կաբրիոլետ դասի «Jaguar» ավտոմեքենայով: Ի դեպ, դքսուհի Մեգանը հարսանիքի ոչ պաշտոնական շարունակության համար փոխել է հագուստը: Եթե խորանի մոտ գնացել է «Givenchy» հագուստով, ապա կաբրիոլետում երջանիկ հարսնացուն նստել է «Stella McCartney»-ի զգեստով:
ԶԼՄ-ներում երեկույթի մանրամասների մասին այդքան էլ շատ արտահոսք չի եղել: Ընդունելությանը մասնակցել է 200 մարդ: Նրանց թվում են զույգի հոլիվուդյան ընկերները. Պրիանկա Չոպրան, Վիկտորյա և Դևիդ Բեքեմները, Սերենա Ուիլյամսը, ինչպես նաև Ջորջ Քլունին իր կնոջ Ամալի հետ:
Ֆրոգմոր-հաուսի մուտքի մոտ՝ Քլունիի ընտանիքին կանգնեցրել են, ովքեր 10 րոպե թույլ չեն տվել հոլիվուդյան աստղին մասնակցի երեկույթին: Թյուրիմացություն է եղել, իհարկե վերջում Քլունի զույգը միևնույն է մասնակցել է հարսանեկան երեկույթին, բայց ոչ հաճելի նստվածք տեղի ունեցածից զույգի մոտ ակնհայտորեն մնացել է:
Զվարճալին այն է, որ երեկույթին հրավիրված զույգերին հողաթափեր են տրամադրել: Ըստ բրիտանական լրատվամիջոցների այդ միտքը դքսուհի Մեգանինն էր, ով գիտեր, որ երեկոյան ոտքերը հոգնած կլինեն բարձրակրունկներից:
Առանձին ուշադրություն է գրավել հարսանեկան տորթը, որը արքայազն Հարին և դքսուհի Մեգանը կտրեցին հարազատների և ընկերների ներկայությամբ:
Public.am