Ջոկովիչը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Նովակ Ջոկովիչը հաղթահարել է Հռոմի մրցաշարի երրորդ փուլի արգելքը:

Սերբ թենիսիստը երկու սեթում առավելության է հասել իսպանացի Ալբերտո Ռամոսի նկատմամբ` 6:1, 7:5 հաշվով: Խաղը տևել է 1 ժամ 28 րոպե: Աշխարհի 18-րդ ռակետը չորս բրեյք փոինթ է իրացրել, մեկ էյս կատարել ու մեկ անգամ էլ սխալվել մատուցման ժամանակ:

Անձնական հանդիպումների պայքարում 30-ամյա Ջոկովիչը հաղթում է 6:0 հաշվով: Կիսաեզրափակչի ուղեգրի համար Նովակը կպայքարի ճապոնացի Կեի Նիշիկորիի հետ:4

Public.am

Comments (0)
Add Comment