Կիանու Ռիվզը նկարահանվել է «Նշանակության կետը՝ հարսանիք» կատակերգական ֆիլմում

 53-ամյա դերասան Կիանու Ռիվզը նկարահանվել է «Wedding destination» «Նշանակության կետը՝ հարսանիք» կատակերգական ֆիլմում։

Ըստ սցենարի՝ Լինդսին (Ռայդերի հերոսուհին) ուղևորվում է իր նախկին սիրեցյալի հարսանիքին (համաձայնեք, որ կասկածելի է հնչում)։ Իսկ Ֆրենկը (Ռիվսի հերոսը) հրավիրված է հարսանիքին, որպես փեսացուի խորթ եղբայր, որի հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունի։ Մինչև հարսանիքը այս երկուսը հասցնում են բավականին հոգնեցնել իրար (բարդ չէ կռահել, որ նրանք իբրև պատահաբար հանդիպելու են բոլոր հնարավոր վայրերում) ու հարյուր անգամ զղջալ, որ առհասարակ ժամանել են այդ հարսանիքին։ Բայց ատելությունից մինչև սեր, ինչպես գիտեք, ընդամենը մեկ քայլ է, ու կարող եք չկասկածել, որ այս պատմության ավարտը առավել քան ռոմանտիկ է լինելու։

Public.am

Comments (0)
Add Comment