Ամեն օր Public.am-ը կներկայացնի համեղ, հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակները:
Բաղադրիչներ
- Սկիրլիի համար՝
- վարսակի փաթիլներ (հերկուլես) — 100 գր
- սոխ — 150 գր
- կարագ — 70 գր
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
- ծոթոր (тимьян) — ըստ ճաշակի
- Կերակրալցուկի համար՝
- միս տավարի (աղացած) — 300 գր
- սոխ — 150 գր
- կարագ — 1 ճ/գ
- մաղադանոս
- օրեգանո
- աղ
- պղպեղ սև
- Պատրաստում ենք մսային կերակրալցուկը, որի համար կիսաօղակաձև կտրատում , լցնում ենք կարագով լի տապակի մեջ ու եփում ենք այնքան մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք միսն ու եփում ենք։
- Ավելացնում ենք օրեգանոն ու ծոթորը, կտրատած մաղադանոսն ու համեմում ենք աղ ու պղպեղով։ Այնուհետև 20-30 րոպե եփում ենք, որպեսզի միսը եփվի։ Պետք է ստացվի հյութալի զանգված։ Եթե ջուրը ներծծվում է, ավելացնում ենք մի քիչ եռացրած ջուր։
- Պատրաստում ենք սկիրլին, որի համար կարագը հալեցնում ենք տապակի մեջ, ավելցնում ենք սոխն ու եփում ենք այնքան, մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք վարսակի փաթիլները։
- Խառնում, համեմում ենք աղով ու պղպեղով, ավելացնում ենք ծոթորը։ Շարունակ խառնելով՝ եփում ենք 5-10 րոպե։
- Սկիրլին լցնում ենք ափսեի մեջ։
- Վրան լցնում ենք մսի հյութալի զանգվածը։
- Կարելի է մատուցել անմիջապես, քանի դեռ վարսակը խրթխրթան է։
Սկիրլին համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում։