Եթե պլանավորում եք ձեր հարսանիքը, ուրեմն մեղրամիսն «անխուսափելի» է: Ներկայացնում ենք լավագույն, շքեղ և նոր հյուրանոցային համալիրները, որոնք նախատեսված են նորապսակների մեղրամիսն աննկարագրելի դարձնելու համար:
THE AIYANA
Պեմբա կղզի, Տանզանիա
Չնայած շատ քչերն են մեկնում Աֆրիկա` մեղրամիսն անցկացնելու համար, բայց իզուր։ Պրեմե փոքրիկ կղզին ունի հիասքանչ բնական գեղեցկություն: Այստեղ բնական փայտի, քարերի և փարթամ բուսականության աննկարագրելի տեսարաններ են բացվում: Հենց բնության այս հրաշալի պատկերներով է շրջապատված շքեղ հյուրանոցը:
AJMAN SARAY
Աջման, ԱՄԷ
Դեմ չեք լինի, եթե մի քանի շաբաթ անցկացնեք արևելյան կոլորիտով շքեղ պալատական ինտերիեր ունեցող հյուրանոցում։ Եթե Ձեզ դուր է գալիս այդ գաղափարը, ապա խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել «Ajman Saray» հյուրանոցային համալիրի լուսանկարները, որտեղ դուք կտեսնեք ավանդական արաբական շնչով ձևավորում` շքեղությամբ և դասականությամբ համադրված։
IKOS OLIVIA
Հալկիդիկի, Հունաստան
Հունաստանը հիանալի է հատկապես իր մաքուր ավազե լողափերով, համեղ ուտեստներով հարուստ ռեստորանային համալիրներով, արևոտ և լուսավոր առավոտներով: Մի խոսքով հիանալի տեղ մեղրամիսն անցկացնելու համար:
PHUM BAITANG ZANNIER
Սիեմրեապ, Կամբոջա
Կամբոջան իր տուրիստներին ապագայում կդիմավորի հետաքրքիր և յուրօրինակ խրճիթ-հյուրանոցներով, հեքիաթային և հրաշք բնությամբ։ Ժամանակակից քաղաքակրթության կիզակետը կդառնա «Phum Baitang» հյուրանոցը, որը հնի և ժամանակակիցի հինալի համադրություն կլինի:
MELIÁ JARDINES DEL REY
Կայո Կոկո, Կուբա
Այստեղ Ձեզ են սպասում ռոմի անսպառ պաշարներ: Կայո Կոկո զբոսաշրջային գոտին հայտնի է իր յուրօրինակ սպիտակ լողափերով` թե վայրի, թե պատմական։ Հյուրանոցը բավական հարմար է ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարների համար։
FOUR SEASONS HOTEL BAHRAIN
Բահրեյնի Թագավորություն
Բահրեյնը գտնվում է 30 ավազոտ կղզիների վրա։ Այս կղզիներից մեկը դարձել է նոր «Four Seasons» երկրաքեր հյուրանոցի համար լավագույն և իդեալական վայր։ Այստեղ կարելի է համտեսել բարձրակարգ խոհանոցային ուտեստներ, որոնց հեղինակը հայտնի խոհարար Վոլֆգանգ Պակիցն է:
Public.am