«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան համաձայնել է պայմանագիր կնքել ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, տեղեկացնում է տեղական մամուլը:
Աղբյուրի փոխանցմամբ, պայմանագիրը կողմերի միջև լիովին համաձայնեցված է, այնպես որ, իսպանացի ֆուտբոլիստը աշխարհի առաջնության ավարտից հետո կհամալրի ոչ ֆուտբոլային երկրի ակումբի շարքերը:
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Public.am