Մայիսի 20-ին CNN-ը կցուցադրի Հայաստանի մասին թողարկումը՝ հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենի մասնակցությամբ Parts Unknown հաղորդման շրջանակներում: Իսկ մինչ այդ հեռուստաընկերության կայքում հայտնվել է հաղորդման թրեյլերը:
Թողակման շրջանակներում Էնթոնին համտեսում է հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ եւ այլն:
Նշենք, որ Էնթոնիին Հայաստանում ուղեկցել է Սերժ Թանկյանը: