Այսօր առաջարկում ենք 19։00-ին գնալ Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (կինո Մոսկվայի բակ), որտեղ տեղի կունենա «Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողությունը։ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցող փառատոնի մեկնարկը կտրվի հասարակության կողմից մեծ սեր վայելող և մարդու իրավունքները որպես արժեք դավանող՝ «Լավ էլի և «Որդան կարմիր» խմբերի համերգը նվիրված մարդու իրավունքներին։
Համերգի ընթացքում նաև հանդես կգա Շաֆի Ալ Կապրիոն Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված ստենդ֊ափ ելույթով։
Public.am