Ամեն օր Public.am-ը կներկայացնի համեղ, հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև դրանց պատրաստման եղանակները:
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն — 500 գր
- կարագ — 22 գր
- նեխուր — 1 ցողուն
- սոխ — 1 գլուխ
- սոուս վելյուտե — 1 լ
- ճարպային սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) — 175 մլ
- արգանակ — 500 մլ
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Սոխն ու նեխուրը կտրտում ենք:
- Տապակում ենք կարագով այնքան, մինչև սոխը թափանցիկ դառնա:
- Ավելացնում ենք սունկն ու շարունակում տապակել:
- Վերցնում ենք մի քանի սունկ ապուրի ձևավորման համար:
- Մնացած սունկը լցնում ենք կաթսայի մեջ և ծածկում սոուսով (կարագ+ալյուր+հավի արգանակ): Եփում ենք թույլ կրակի վրա 15 րոպե:
- Այնուհետև ապուրը լցնում ենք բլենդերի մեջ ու հարում:
- Ապուրը անցկացնում ենք քամիչով ու նորից լցնում կաթսայի մեջ, որից հետո կրկին դնում ենք կրակի վրա ու ավելացնում արգանակը:
- Արգանակի չափը պայմանավորված է ձեր ցանկությամբ: Եփում ենք ապուրը՝ հասցնելով եռման աստիճանի, ապա անջատում ենք կրակը և ավելացնում տաք սերուցքը:
- Ապուրը պատրաստ է: Կարող եք այն ձևավորել սնկի կտորներով ու մատուցել:
Public.am