Բրիտանական Bark.com կայքը հայտնել է, որ հարսնաքույրեր և խաչեղբայր (ազաբ) են «տրամադրում»: Նրանք առաջարկում են անթերի հարսանիքի ծառայությունների համար վճարել մեկ ժամը 100 ֆունտ ստերլինգ:
Հարսնացուի և փեսայի օգնականների պարտականությունները ներառում են տոնակատարությունների կազմակերպման , երեկույթի, ինչպես նաև այլ պատվերներիի կատարման մեջ:
Bark.com-ի համահիմնադիր Քեյ Ֆելլերայի խոսքով՝ պրոֆեսիոնալ հարսնաքույրերի համար հաճախ դիմում են ԱՄՆ-ից:
«Երբ մենք հասկացանք այդ ծառայության պոտենցիալը Բրիտանիայում, մենք չվախեցանք այն որպես առանձին ծառայություն մատուցել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 19-ին կանցկացվի այս տարվա գլխավոր` արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հարսանիքը: Այն տեղի կունենա Սբ. Գեորգի մատուռում, Բերքշիրի Վինձորյան ամրոցում: Հյուրերի ցանկում են դերասանուհի Պրիանկա Չոպրան, երգիչ Էլթոն Ջոնը, Ջորջ և Ամալ Քլունիները, Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները և այլք:
Public.am