Մելանյա Թրամփը վիրահատության է ենթարկվել

USA Today-ը փոխանցում է, որ մայիսի 14-ին երիկամի բարորակ նորագոյացության բուժման վիրահատություն է տարել Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը:

Ըստ աղբյուրի էմբոլիզացիայի պրոցեդուրան անցկացվել է Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում:

Մելանյա Թրամփի մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը խոսել է վիրահատության մասին և նշել, որ առանց բարդությունների է անցել վիրահատությունը:

48-ամյա տիկին Թրամփը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ:

Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա վիրահատության ժամանակ հիվանդանոցում չի եղել, սակայն ավելի ուշ այցելել է կնոջը:

Առաջին տիկինը սպասում է լիարժեք վերականգնման, այնպես, որ նա կարող է շարունակել իր աշխատանքը ամենուրեք, հանուն երեխաների,- ասվել է հայտարարության մեջ:

Public.am

Comments (0)
Add Comment