Ինչ են առաջարկում ռեստորանները. «Արարատ հոլ»

Public.am-ը պարբերաբար կներկայացնի երևանայան ռեստորանների  հետաքրքիր ճաշացանկերն ու դրանց բաղադրատոմսերը: Այս անգամ կներկայացնենք  հայկական խոհանոցի «Արարատ հոլ» ռեստորանի կողմից առաջարկվող  Պուտուկը:

Բաղադրությունը.

գառան միս — 0.1 կգ

սիսեռ — 0.05 կգ

կարտոֆիլ — 0.05 կգ

լոլիկ — 0.05 կգ

տոմատի մածուկ — 0.02 կգ

աղ — 0.04 կգ

սխտոր — 0.05 կգ

համեմունք — 0.01 կգ

կանաչի — 0.005 կգ

ցորենի ալյուր — 0.005 կգ

գլուխ սոխ — 0.03 կգ

 

Պատրաստման եղանակը.

Կավե ամանի մեջ լցնում ենք միսը, կարտոֆիլը և նախօրոք թրջած սիսեռը, աղ ենք ավելացնում: Լցնում ենք ջուրը և եփում ջեռոցի մեջ, առանձին դմակի յուղի մեջ սոխարած ենք անում`ավելացնելով սխտորը և ալյուրը: Ավելացնում ենք տոմատի մածուկ, հետո լոլիկ, վրան լցնում ենք քիչ քանակությամբ արգանակ, ավելացնոմ ենք չորացրած ռեհան, ծիտրոն: Սոխառածը լցնում ենք թասի մեջ , մի լավ եռալուց հետո թողնում ենք, որ միսը և սիսեռը նույնպես եռան, ավելացնում ենք կանաչի, քաղցր պղպեղ, կծու պղպեղ: Մատուցում ենք միևնույն թասի մեջ:

Comments (0)
Add Comment