Ինչու՞ Մեգան Մարքլի հայրը նրան չի ուղեկցի դեպի խորան

Քենգսինգթոնյան պալատը հրապարակել է պաշտոնական հայտարարություն, ըստ որի Թոմաս Մարքլը՝ Մեգան Մարքլի հայրը, մայիսի 19-ին դստերը չի ուղեկցի դեպի խորան և ընդհանրապես հայրը ներկա չի լինի հարսանիքին:
Թոմաս Մարքլը լրագրողների հետ կապվել և փորձել է լրատվամիջոցներին փոխանցել իրենց լուսանկարները, որտեղ նա պատրաստվում է հարսանիքին: Պատճառը՝ ուսանկարիչների չափազանց ուշադրությունն է և այն, որ նրանք շատ հաճախ են նրան լուսանկարել, օրինակ գարեջուր գնելիս կամ ոչ հաճելի վիճակում:
 Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է մեգանի հայրն ուսումնասիրում  Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերը, կարդում  դստեր և արքայազն Հարիի հարսանիքի մասին լուրեր և հագուստ  ընտրում հարսանեկան արարողությանը մասնակցելու համար: Սակայն այդ լուսանկարներն ուղղակի լուսանկարչական ընկերության պատվերով են  արվածեղել, որի հետ համաձայնել է համագործակցել Մեգան Մարքլի հայրը:

 

Այս ամենից հետո Թոմաս Մարքլը հերքել է, որ ցանակացել է այս ճանապարհով գումար վաստակել, նա միայն ցանկացել է ներկայանալ դրական կերպարում:

Լուսանկարների այս պատմությունից հետո Թոմաս Մարքլը որոշել է հրաժարվել իր դստեր՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանեկան արարողությանը ներկա գտնվելուց, քանի որ չի ցանկանում վատ դրության մեջ դնել Մեգանին և արքայական ընտանիքին:

Թոմաս Մարքլը մեկ շաբաթ առաջ սրտի կաթված էր ստացել, սակայն, այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում, կայանալու է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը։ Արարողությունից հետո հարսանեկան խնջույքին հյուրերի համար երգելու են Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը:

Comments (0)
Add Comment