Ծագումով իսպանացի ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ինքնանկարը Նյու Յորքի «Christie’s» աճուրդից հանվել է՝ կտավի վնասվածքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, խոսքը «Նավաստի» կտավի մասին է, որտեղ հանճարեղ նկարիչը պատկերել է իրեն: Թե ինչ հանգամանքներում է 70մլն դոլար արժողության կտավին վնաս հասցվել, ոստիկանությունը չի պարզապանում:
«Նավաստի» կտավը ստեղծվել է 1943 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ճգնաժամային մի ժամանակահատվածում, որին Պիկասոն բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Public.am