ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Լիգա 1-ի` 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է փարիզյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Բրազիլացի ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է իր հայրենակիցը` Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն:
Հիշեցնենք` Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» անցած ամառ:
Փարիզյան թիմի համար չեմպիոնական մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆրանսիայի առաջնության վերջնամասը բրազիլացին բաց է թողել վնասվածքի պատճառով: