Հովհաննես Համբարձումյանը միանալու է Հայաստանի ազգային հավաքականին

Մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հրավեր է ստացել մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին և կմիանա ազգային ընտրանուն:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ:

Public.am

Comments (0)
Add Comment