Պուգաչովան վտանգել է կյանքը ընկերոջ համար. տեսանյութ

 Անցած կիրակի, Բելառուսի ուղղությամբ էլեկտրական գնացքով Մոսկվա մեկնող մարդիկ պատուհանից դուրս անսպասելի տեսարանի են ականատես եղել: Գնացքուղիների կողքին պտտվում էր Ալլա Պուգաչովան: Ինչպես պարզվել է, Պրիմադոննայի զբոսանքի համար անսովոր տեղն ընտրել էր Ալիշերան` նրա ոճաբանը և  մտերիմ ընկերը, ով Ալլա Բորիսովնային համոզել էր նկարահանվել իր նոր տեսահոլովակում:

 

Սոցցանցերում հայտնվել են նկարահանման ընթացքում կատարված կադրեր, որտեղ երևում է, որ Պուգաչովան քայլում է  գնացքուղու գծի վրայով: Գաղափարը եղել է շատ ռիսկային: Սթրեսի է ենթարկվել ոչ միայն նկարահանող խումբը, այլև անցնող գնացքավարը: Նրանցից մեկը, վախենալով պատահարից, մի քանի անգամ Պրիմադոննային նախազգուշացնող ազդանշան է տվել: Չնայած տեղի ունեցող վտանգին, Ալլա Բորիսովնան չի հրաժարվել նկարահանվելուց:

«Հրաշալի Ալլա Բորիսովնան: Պատիվ է նրա հետ աշխատելը», «Տարիներն անզոր են նրա դեմ»: Մեր օրերի հերոսուհին: Մարդ, ով հասել է բարձունքներին, բայց մնացել է երկրային, ուշադիր և բարի: Առողջություն և երկար տարիների կյանք: Ի դեպ, Ալլա Բորիսովնան փոխել է մեր ողջ սցենարը:  Մի խոսքով սպասեք Ալիշերայի նոր տեսահոլովակին»,- գրել են սոցցանցերում նկարահանման մասնակիցները:

 

Տեսանյութը հղումով:

Public.am 
Comments (0)
Add Comment