«Lister»-ը կթողարկի աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը

«Lister» բրիտանական ընկերությունը, որը մասնագիտանում Է սուպերքառերի թողարկման բնագավառում, հրապարակել Է նոր նախագծի առաջին Էսքիզը: Ֆիրման մտադիր Է ստեղծել «աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը», որպես հիմք վերցնելով« Jaguar F-Pace»-ը:

Նորույթի պատկերը զետեղված Է Facebook ցանցում Lister Motor Company-ի Էջում:

Autocar հրատարակության տվյալներով՝ Lister քրոսովերն ստեղծելու են F-Pace — SVR ամենահզոր եւ ամենաարագընթաց վերափոխակի բազայի վրա: Մոդելը հանդերձվում Է մեխանիկական ներմղիչ ունեցող V8 հինգլիտրանոց շարժիչով, որն ապահովում Է 550 ձիաուժ: Առաջին հարյուր կիլոմետրը նման քրոսովերն անցնում Է 4,3 վայրկյանում: Նրա առավելագույն արագությունը կազմում Է ժամում 283 կիլոմետր:

Public.am

Comments (0)
Add Comment