Մելանյա Թրամփի նոր կերպարները. խստությունն ու էլեգանտությունը վեր են ամեն ինչից

Դոնալդ և Մելանյա Թրամփների  համար վերջին օրերը շատ հագեցած էին: Երեկ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը  Միացյալ Նահանգներում մասնակցել են զինծառայողների մայրերին և կանանց երախտագիտության օրվան նվիրված տոնակատարությանը:

Ամուսնու ելույթի ժամանակ Մելանյան կանգնել է նրա կողքին, իսկ հետո   մոտեցել ամբիոնին և տոնական ելույթ  ունեցել: Միջոցառման համար ԱՄՆ-ի ղեկավարի կինը ընտրել է շքեղ կերպար և հայտնվել է հանդիսատեսի առջև մուգ կապույտ կոստյում-զգեստ՝ ընդգծված լայն կաշվե գոտիով: Ամուսինները լավ տրամադրություն ունեին և    զգացմունքները ցույց են տվել  հասարակության առաջ:

Մի քանի ժամ անց  Թրամփներ  հեռացել են  Սպիտակ տնից և ուղևորվել  «Էնդրյուս» օդանավակայան՝ ողջույնի խոսքով դիմավորելու Հյուսիսային Կորեայից ազատված Ամերիկայի քաղաքացիներին:

Օդանավակայան այցի համար Մելանյան ընտրել է սև և սպիտակ  կոստյում-տաբատ, ոչ թե դասական, այլ էլեգանտ ու շատ նորաձև, սև վերնաշապիկ և դասական կոշիկ:

Մելանյան ամուր բռնել է  ամուսնու ձեռքը և մեկ անգամ ևս հստակեցրել , որ իրենց ամուսնության մեջ այժմ տիրում է լիարժեք ներդաշնակություն:

Public.am

 

Comments (0)
Add Comment