Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում արքայազն Հարիի արձանի կողքին տեղադրվել է Մեգան Մարքլի նոր մոմե արձանը:
36-ամյա դերասանուհուն քանդակել են կանաչ զգեստով, որով նա ներկայացել է նշանադրության մասին պաշտոնական հայտարարության օրը: Մեգանի մատին նշանադրության մատանու կրկնօրինակն է:
Հիշեցնենք, որ թագավորական հարսանիքը տեղի է ունենալու մայիսի 19-ին:
Public.am