Հայտնի է դարձել «Rolls-Royce» արտաճանապարհային ավտոմոբիլի արտաքին տեսքը. լուսանկար

Պաշտոնական պրեմիերայից ոչ շատ առաջ համացանցում հայտնվել են «Rolls-Royce»-ի առաջին արտաճանապարհային ավտոմոբիլի՝ «Cullinan»-ի լուսանկարները: Լուսանկարները, որտեղ կարելի Է տեսնել նորույթի էքստերիերի և  ինտերիերի դիզայնը, հրապարակել  է   ինսթագրամյան օգտատեր «eng_aalhammadi»-ն:

Նախնական տեղեկատվությամբ՝ Cullinan»-ի հիմքում ընկած է մոդուլային ալյումինե հարթակը, համանման այն հարթակին, որն օգտագործվել Է վերջին սերնդի «Phantom» սեդանը պատրաստելիս: Ավտոմոբիլը կհանդերձվի 6,75-լիտրանոց ագրեգատով՝ 571 ձիաուժ V12 հզորությամբ և ութդիապազոնանոց «ավտոմատով»: «Rolls-Royce Cullinan»-ի առանձնահատկությունը կդառնան շրջուն բազկաթոռները՝ սեղանիկով, որոնք տեղավորված են բառնարկղում, երկփեղկ դռները, ինչպես «Ֆանտոմինը», ինչպես նաև կառավարվող էլեկտրոնիկայի աշխատանքի արտաճանապարհային ռեժիմը:

Public.am

Comments (0)
Add Comment