Ինչ ուտել այսօր.բլղուրով ու հավի լյարդով աղցան

բլղուր — 1/2 բաժակ
լյարդ հավի — 300 գր
լոլիկ — 1 հատ
վարունգ — 1 հատ
սոխ — 1 գլուխ
կանաչի — ըստ ճաշակի
բուսայուղ — 1 ճ/գ
մայոնեզ — 1,5-2 ճ/գ
աղ — ըստ ճաշակի
պղպեղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

    1. 1 բաժակ բլղուրը լցնում ենք 1 բաժակ ջրի մեջ ու եփում ենք 12-15 րոպե, ապա բաց կափարիչով 10 րոպե։ Եփվելու ընթացքում բլղուրը համեմում ենք աղով։
    2. Հավի լյարդը բաժանում ենք կտորների։ Սոխը մանր կտրատում ենք։
    3. Լյարդն ու սոխը 7-10 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ և ընթացքում համեմում ենք աղով ու պղպեղով։
    4. Արդեն սառած բլղուրը լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք մանր կտրատած վարունգն ու լոլիկը։
    5. Կանաչ սոխը, սամիթն ու մաղադանոսը մանր կտրատում ու լցնում ենք աղցանամանի մեջ։
    6. Ավելացնում ենք տապակած լյարդն ու սոխը, ապա՝ մայոնեզը։
    7. Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք։ Համեղ աղցանը պատրաստ է։

 

 

 Public.am

Comments (0)
Add Comment