Դուբայում վարպետության դասընթացի կազմակերպիչները խաբել են դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանին, ինչի մասին նա պատմել է Instagram-ի իր հետևորդներին։
Գոհարն ասել է, որ «հիմարացրել են իրեն ու բոլոր այն մարդկանց, որոնք տոմսեր էին գնել»։
«Սկսեմ նրանից, որ սա իմ կյանքի առաջին կազմակերպիչներն են, որոնք նույնիսկ չդիմավորեցին մեզ։ Անընդհատ ասում էին, որ հանդիպելու ժամանակ չունեն, նախօրոք վարպետության դասընթացի փորձ անելու ժամանակ չունեն, ասում էին, որ չափազանց զբաղված են, միայն հասցնում են ուղևորվել արևելյան տարբեր քաղաքներ ու բարձրագույն մակարդակի վարպետության դասընթացներ կազմակերպել։ Սուտ», — գրել է շպարի վարպետը։
Public.am