«Marvel»-ի նոր կինոնկարը՝ «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», ըստ «BoxOfficeMojo» կայքի տվյալների, համաշխարհային վարձույթում 1 մլրդ դոլար է վաստակել ընդամենը 11 օրվա ընթացքում՝ ավելի արագ, քան պատմության մեջ որևէ այլ ֆիլմ: Միագումար դրամամուտքերը կազմում են 1,16 մլրդ դոլար, ընդ որում՝ Չինաստանում, որի կինոշուկան մեծությամբ երկրորդն է աշխարհում, ֆիլմը կսկսեն ցուցադրել միայն մայիսի 11-ից: ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմն արդեն հավաքել Է 450 մլն դոլար:
«Վրիժառուները» անցած հանգստյան օրերին դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի անվերապահ առաջատարը՝ վաստակելով 112,5 մլն դոլար:
«Բազմաթիվ կինոնկարներ պրեմիերային ուիք-էնդին նման դրամամուտքերի մասին միայն կարող են երազել»,-ասում է «ComScore»-ի փորձագետ Պոլ Տեր-Կարապետյանը: Ֆիլմը բոլոր երկրներում գլխավորել է վարձույթի վարկանիշները: Մասնավորապես, Ռուսաստանում «Վրիժառուները» առաջին հանգստյան օրերին դրամամուտքերի նոր ռեկորդ է սահմանել՝ 17,6 մլն դոլար՝ գերազանցելով «Կարիբյան ծովի ծովահենների»՝ անցյալ տարվա ցուցանիշը:
Public.am