«Tel Aviv University և Linköping University» համալսարանների գիտնականները մշակել են արհեստական ցանցաթաղանթ, որն իրենից ներկայացնում է բարակ լուսազգայուն ժապավեն, որն ունակ է լուսային ազդակներն էլեկտրական ազդանշանների վերածել, որոնք խթանում են աչքերի նյարդային բջիջները։ Ապագայում այդ մշակումը կարող է ծառայել կուրության որոշակի տեսակով տառապող բազմաթիվ մարդկանց տեսողությունը վերականգնելուն։
Երբեմն կուրությունն առաջանում է աչքի ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների դեգրադացիայի պատճառով՝ դրանք կորցնում են մտնող լույսը՝ ուղեղի համար հասկանալի էլեկտրական ազդակների վերափոխելու ունակությունը։ Նոր մշակումը օգտակար կլինի նման խնդիր ունեցող մարդկանց համար։
Արհեստական ֆոտոակտիվ ժապավենը, որը մշակել են գիտնականները, կազմված է ոչ թանկարժեք օրգանական պիգմենտներից։ Դրանք իրենցից ներկայացնում են նանոբյուրեղներ, որոնք կարող են լուսային ազդակները էլեկտականի փոխակերպել։ Արհեստական ցանցաթաղանթը բաժանված է պիկսելների՝ թվային ֆոտոապարատի մատրիցայի նման, ընդ որում յուրաքանչյուր պիկսելը 100 անգամ փոքր է ցանցաթաղանթի բջջից։
Պրոթեզն ունի փքաբլիթի տեսք՝ բյուրեղներով ժապավենը գտնվում է կենտրոնում, իսկ դրա շուրջը գտնվում է փոքր մետաղական օղակ։ Արհեստական ցանցաթաղանթը ուղիղ միանում է տեսողական նյարդի նեյրոններին, ինչը ապահովում է ինֆորմացիայի փոխանցման բարձր արագությունը։
Մշակողների խոսքով՝ ժապավենը կարելի է կարգավորել ոչ միայն սպեկտրի տեսանելի մասի վրա, այլև օրինակ ինֆրակարմիր միջակայքի վրա, ինչը զգալիորեն կընդլայնի դրա կիրառման հնարավորությունները