Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 19:30 — 22:00-ին նախատեսված է ֆիլմի դիտում:
1968, Փարիզ, մայիսյան ուսանողական շարժում ու Շառլ դը Գոլի իշխանություն։
2018, Թումոյի մայիսյան կինոուրբաթները նվիրվում են փարիզյան երիտասարդական շարժմանն ու դրանից ոգեշնչված ֆիլմերին։ Բաց մի թողեք Ֆրանսուա Տրյուֆոյի՝ 1969թ.-ին «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Օսկարի առաջադրված «Baisers Volés» ֆիլմի դիտումը Թումո Երևանում և Ստեփանակերտում։
Ֆիլմը կցուցադրվի օրիգինալ լեզվով` անգլերեն ենթագրերով:
Ցուցադրությունն անվճար է:
Public.am